Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ասույթներ

Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից

Ամուսնության առաջին տարվա ընթացքում նորապսակները նայում էին միմյանց և մտածում, թե կարո՞ղ են արդյոք իրենք երջանիկ լինել: Եթե ոչ` ապա նրանք հրաժեշտ էին տալիս միմյանց և նոր կողակից փնտրում իրենց համար: Եթե նրանք ստիպված լինեին միասին անհաշտ ապրել, մենք նույնպես անմիտ կլինեինք, ինչպես այս սպիտակ մարդը: 

 ..............................................................................................

Սիրի՛ր հողը: Դու այն քո ծնողներից չես ժառանգել, այլ պարտքով վերցրել ես քո երեխաներից:

 .................................................................................................................................................................................

Ձգտիր իմաստության, այլ ոչ էե գիտելիքների: Գիտելիքներն անցյալն են: Իմաստությունն ապագան է:

 .................................................................................................................................................................................

Մենք եկեղեցիներ չենք ուզում, որովհետև դրանք մեզ կսովորեցնեն վիճել Աստծո մասին:

 .................................................................................................................................................................................

Մեկ “վերցրու”-ն ավելի լավ է երկու “ես կտամ”-ներից: 

 .................................................................................................................................................................................

Շատ խոսքեր պետք չեն ճշմարտություն ասելու համար:

 .................................................................................................................................................................................

Լավ մարդը լավ նշաններ է տեսնում:

 .................................................................................................................................................................................

Նա, ով լռում է, կրկնակի անգամ ավելին գիտի, քան շատախոսը:

 .................................................................................................................................................................................

Ուրիշ մարդկանց թերությունների մասին դատելուց առաջ նախ քո մոքասինների հետքերին նայիր:

 .................................................................................................................................................................................

Նախքան սիրելը սովորիր ձյան վրա քայլել` առանց հետքեր թողնելու:

 .................................................................................................................................................................................

Նրանք, ովքեր պառկում են շների հետ, կարթնանան ոջիլներով:

 .................................................................................................................................................................................

Որքա~ն ճարպիկ պետք է լինի սպիտակ մարդու լեզուն, եթե նրանք կարողանում են ճիշտը ներկայացնել որպես սխալ թվացող, և սխալը` որպես ճիշտ թվացող:

 .................................................................................................................................................................................

Հրաչյա Ամիրյան. Ապրելու արվեստըԻմ որդին երբեք չի զբաղվի հողագործությամբ: Նա, ով աշխատում է հողի վրա, երազներ չի տեսնում, իսկ իմաստությունը մեզ երազներում է գալիս:

 ................................................................................................

Ի՞նչ Է կյանքը: Դա լուսատտիկի լույս է գիշերվա մեջ: Դա բիզոնի շնչառությունն է, երբ գալիս է ձմեռը: Դա խոտի վրա ընկնող ստվեր է, որը հալվում է մայրամուտին:

 ................................................................................................

Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

 ................................................................................................

Մեծ Ոգին անկատար է: Նա ունի լուսավոր կողմ և մութ կողմ: Երբեմն մութ կողմը մեզ ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան` լուսավոր կողմը:

 ................................................................................................

Գիտելիքը թաքնված է ամեն մի իրի մեջ: Ինչ-որ ժամանակ աշխարհը գրադարան էր: 

  .................................................................................................................................................................................

Որպեսզի լսես ինքդ քեզ, լռակյաց օրեր են հարկավոր:

  .................................................................................................................................................................................

Ինքդ քեզ հասկանալու համար շփվիր քարերի հետ լեռներում: 

  .................................................................................................................................................................................

Երբ նկատում ես, որ սատկած ձիու վրա ես արշավում, իջի’ր վրայից:

  .................................................................................................................................................................................

Երբ Մեծ Ոգին նոր օր է տալիս, նա այն ուղարկում է ամեն ինչին: 

   .................................................................................................................................................................................

Նայե՛ք ինձ: Ես աղքատ եմ և մերկ: Բայց ես իմ ժողովրդի առաջնորդն եմ: Մեզ հարստություններ պետք չեն: Մենք ընդամենը ցանկանում ենք մեր երեխաներին սովորեցնել արդար լինել: Մենք խաղաղություն և սեր ենք ցանկանում: 

  .................................................................................................................................................................................

Երբ դուք ձին կապում եք սյունից, միթե՞ սպասում եք, որ նա ուժ ձեռք կբերի: 

  .................................................................................................................................................................................

Մի անհանգստացրու մարդկանց նրանց կրոնի կապակցությամբ:

  .................................................................................................................................................................................

Դուք ինչո՞ւ եք ուժով վերցնում այն, ինչը չեք կարողանում սիրով վերցնել:

  .................................................................................................................................................................................

Ասա’ ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես չեմ կարողանա հիշել, մասնակցության մեջ ներգրավիր ինձ, և ես կհասկանամ:

  .................................................................................................................................................................................

Հին ժամանակը հրաշալի էր: Ծերունիներն իրենց տան շեմին նստում էին արևի տակ և խաղում էին երեխաների հետ այնքան ժամանակ, մինչև արևը նրանց նիրհի մեջ էր գցում: Ծերունիներն ամեն օր խաղում էին երեխաների հետ: իսկ ինչ-որ պահի նրանք պարզապես չէին արթնանում: 

  .................................................................................................................................................................................

Երբ լեգենդը մեռնում է և երազանքը կորչում է, աշխարհում վեհություն չի մնում:

  .................................................................................................................................................................................

Մի՛ քայլիր իմ ետևից, հնարավոր է` ես չեմ տանի քեզ: Մի՛ քայլիր իմ առջևից, հնարավոր է` ես չեմ հետևի քեզ: Քայլիր իմ կողքո՛վ, և մենք մեկ ամբողջություն կլինենք: 

  .................................................................................................................................................................................

Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են:

  .................................................................................................................................................................................

Նույնիսկ փոքրիկ մուկը կատաղելու իրավունք ունի: 

  .................................................................................................................................................................................

Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե որքա~ն շատ են լավ խոսքեր ասվել և որքան շատ խոստումներ են դրժվել: Այս աշխարհում նրանք են չափազանց շատ խոսում, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:

  .................................................................................................................................................................................

Նա, ով պատմություններ է պատմու, տիրում է աշխարհին:

  .................................................................................................................................................................................

Ջուրը մազեր չունի:

  .................................................................................................................................................................................

Գորտը չի խմում այն լճակը, որում ապրում է: 

  .................................................................................................................................................................................

Քամին, որը մեր պապերին տվել է առաջին շնչառությունը, նաև նրանց վերջին շունչն է տանում, քամին նաև մեր երեխաներին պետք է կյանքի ոգի տա:

  .................................................................................................................................................................................

Ո~վ Մեծ Ոգի, ում ձայնը ես լսում եմ քամիներում: 

Ես քեզ գալիս եմ որպես քո բազում զավակներից մեկը: 

Ինձ հարկավոր են քո ուժն ու իմաստությունը:

  .................................................................................................................................................................................

Ինձ ուժեղ դարձրու ո՛չ եղբորիցս ավելի վեր լինելու համար, այլ` որպեսզի հաղթեմ իմ մեծագույն թշնամուն` ինքս ինձ: 

  .................................................................................................................................................................................

Ես եղա աշխարհի ծայրին: Ես եղա ջրերի ծայրին: Ես եղա երկնքի ծայրին: Ես եղա լեռների ծայրին: Ես չգտա ոչ մեկին, որն իմ ընկերը չլինի: 

  .................................................................................................................................................................................

Եթե դու ասելիք ունես, ապա վե’ր կաց, որպեսզի տեսնեն քեզ:

  .................................................................................................................................................................................

Ագռավը կռավում է ոչ թե այն պատճառով, որ դժբախտություն է գուժում, այլ` որովհետև թփերում թշնամիներ են: 

  .................................................................................................................................................................................

Հիշի’ր, որ մարդը նույնպես կենդանի է, միայն թե խելացի:

  .................................................................................................................................................................................

Մի’ դատեք մարդուն, քանի դեռ երկու լուսին շարունակ նրա մոքասիններով չեք քայլել: 

  .................................................................................................................................................................................

Մարդն ինը պետք է պատրաստի իր նետերը:

  .................................................................................................................................................................................

Սպիտակ մարդը չափազանց շատ պետեր ունի:

  .................................................................................................................................................................................

Աշխարհում ամեն ինչ իր երգն ունի:

  .................................................................................................................................................................................

Ինձանից վեր գեղեցկություն է, ինձանից ներքև գեղեցկություն է, և երբ ես լքեմ մարմինս, ես նույնպես կգնամ գեղեցկության արահետներով:

  .................................................................................................................................................................................

Երեխան հյուր է քո տանը, կերակրի’ր, սովորեցրո՛ւ և բա՛ց թող:

  .................................................................................................................................................................................

Հարց տուր քո սրտից և պատասխանը կլսես սրտից:

  .................................................................................................................................................................................

Երեխաների հետ խոսիր, երբ նրանք ուտում են, և քո ասածը կմնա, նույնիսկ եթե դու գնաս:

  .................................................................................................................................................................................

Երբ տեսնես, որ բոժոժավոր օձը պատրաստվումէ հարվածի, առաջինն ինքդ հարվածիր:

  .................................................................................................................................................................................

Դու չես կարող արթնացնել մարդուն, որը ձևացնում է, թե քնած է:

  .................................................................................................................................................................................

Սպիտակ մարդն ագահ է: Նա գրպանում կտավե փալաս է պահում, որի մեջ խնչում է քիթը` ասես վախենում է, որ կարող է խնչելիս ինչ-որ արժեքավոր բան կորցնել:

  .................................................................................................................................................................................

Մենք աղքատ ենք, որովհետև մենք ազնիվ ենք: 

  .................................................................................................................................................................................

Երբ շաբաթվա ընթացքում մարդն աղոթում է մեկ օր, իսկ մնացած օրերին մեղքեր է գործում, Մեծ Ոգին զայրանում է, իսկ Չար Ոգին ծիծաղում է:

  .................................................................................................................................................................................

Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից լավ է:

  .................................................................................................................................................................................

Նույնիսկ մեռած ձուկը կարող է լողալ հոսանքով:

 .................................................................................................................................................................................

Հոգին ծիածա չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել:

  .................................................................................................................................................................................

Կյանքը հոսում է ներսից դեպի դուրս: Այս մտքին հետևելով դու ինքդ ճշմարտություն կդառնաս: 

  .................................................................................................................................................................................

Երկրի երեսին ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն հիվանդություն` իերն բուժող դեղը, իսկ ամեն մարդ` իր կոչումը:

  .................................................................................................................................................................................

Ինչ? Է մարդն առանց գազանների: Եթե բոլոր գազանները ոչնչացվեն, մարդը կմեռնի ոգու մեծ միայնակությունից: Ամեն բան, ինչ կատարվում է գազանների հետ, կատարվում է նաև մարդու հետ: 

  .................................................................................................................................................................................

Թող իմ թշնամին ուժեղ ու սարսափելի լինի: Եթե ես նրան հաղթեմ, ես ամոթ չեմ զգա:

  .................................................................................................................................................................................

Եթե դու խոսես բուերի կամ օձերի հետ, նրանք կխոսեն քեզ հետ, և դուք կճանաչեք մեկմեկու: Եթե դու չխոսես նրանց հետ, դու նրանց չես ճանաչի, իսկ այն, ինչը դու չես ճանաչում, քեզ վախեցնում է: Մարդը կործանում է այն, ինչից վախենում է:

  .................................................................................................................................................................................

Թշնամին միշտ չէ, որ թշնամի է, իսկ բարեկամը` բարեկամ: 

  .................................................................................................................................................................................

Երբ դու ծնվեցիր, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մեռնելիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

  .................................................................................................................................................................................

Երբ սպիտակ մարդը եկավ, մեք հողեր ունեինք, իսկ նա` Աստվածաշունչ: Հիմա նա ունի մեր ամբողջ հողը, իսկ մենքէ միայն Աստվածաշունչ: 

  .................................................................................................................................................................................

Ամերիկացիները տարօրինակ մարդիկ են, նրանք գլխով են մտածում: Իսկ մենք` հնդկացիներս, սրտով ենք մտածում:

Ասույթների հեղինակները`

Նստած Ցուլ, Սիթլ, Չի Դեն Ջորջ, Սպիտակ Ամպ և հնդկացի այլ առաջնորդներ

Հեղինակ. Հրաչյա Ամիրյան
Սկզբնաղբյուր. Ապրելու արվեստը, Գիրք 8, Հայացք դեպի ներս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ռուբիկ

01.12.2015

Շատ լավ ու հատընտիր ասացվածքների ժողածուներ եք կազմել, ես նույնպես հավաքածո ունեմ 61 ազգերից շուրջ 2800 հատ: Վարձքներդ կատար:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ